Էսօր Հ1-ի սպասասրահում Դորիանսի տղերքին տեսա: Ասում են գիտե՞ս չէ, Լեզվի տեսչությունը "Ռոք"-ը հայաֆիկացրել ա ու հիմա Ռոքը հայերեն "ժեշտահնչյուն" ա: Որ ճիշտն ասեմ ընդհանրապես չզարմացա, որովհետև ավելի բեթար շեդեվռներ մեր գյոզալ տեսչությունը առաջներում արարել էր:
Ամեն դեպքում ասեցի զանգեմ էդ բառի հեղինակ մտքի գիգանտի անունը իմանամ: Ու չեք պատկերացնի, թե ինչքան ուրախացա, երբ լեզվի տեսչության աշխատակիցը զարմացած ձայնով ասեց, որ նման բառ առաջին անգամ ա լսում:
Ասում եմ ոնցվոր կարգին հիմնարկ են դառնում, հը՞:)))