ԱՆՊԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԵԼ
Անհավատալի է բայց հայտնվեցին այնպիսի հայեր, որոնք փորձեցին ցինիկաբար կամ չգիտեմ էլ ինչաբար մոտենալ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ և նման այլ արտահայտությունների , որոնցով փառաբանվում է մեր տղերքի արած գործը: Հերոս զինվորների մեջ կան նաև ինձ ծանոթ տղերք, այդ իսկ պատճառով ես ինձ իրավունք կվերապահեմ պատասխանել այդ հարցերին, կփորձեմ չվիրավորել :

 


ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ - երբ զինվորը բարձրանում է դիրքեր, անկախ նրա կյանքի անցած ճանապարհից այդ քայլը համարվում է հերոսություն և մինչև դիրքերից իջնելը նա համարվում է հերոս: Երբ ձեզանից մեկի պապան փողոցում կռիվ անի և դանակով խփեն, սպանեն , ապա դա կդիտվի շարքային խուլիգանություն: Զինվորը դիրքում զոհվելով մնում է հավերժ հերոս, քանի որ չթողեց թշնամուն գրավի տարածքներ և ինչու ոչ հասնի ձեզ ու ձեր հարազատներին:

 


ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ - երբ հարձակման ժամանակ զինվորը ունենում է նահանջի հրաման , բայց անտեսում է դա , մնում է դիրքում , մի քանի տեղից վիրավորվում է, բայց սատկացնում է մի քանի թշնամի, դա համարվում է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ: Ես հասկանում եմ , որ ձեր հարազատների մեջ հնարավոր է , որ լինեն մարդիկ , ովքեր Արցախյան պատերազմի ժամանակ փախել են երկրից , բայց ինչ որա է:

 


ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ - երբ հարձակման ժամանակ զինվորը սպառում է իր մոտ եղած բոլոր փամփուշտները, ուրիշ ելք չունենալով օգտագործում է իր մոտ եղած վերջին նռնակը և պայթացնում է թե իրեն , թե հակառակորդի մոտ 10 զինվոր , դա կոչվում է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ:

 

Հ.Գ. Ու ընդհանրապես այս բառերը օգտագործվում են , որպեսզի բոլորին հասկանալի լինի , որ զինվորը հայրենիքի համար է զոհվել, ոչ թե հավի ճուտ էր, վզքաշ արին, գնացին:

 

Աշոտ Ասատրյան