Օգնելու համար ոչ թե փող է պետք ունենալ, այլ՝ սիրտ: Հա, պարզ բան է, որ որոշակի միջոցներ էլ պիտի ձեռքիդ տակ լինեն, որ օգնության մեկնածդ սոսկ քո շիտակ ափը չլինի: Բայց կարևորը սիրտ ունենալն է: Այնպիսին, որ կողքինի ցավը որպես իրենն է զգում: Ու ցավը դադարում է միայն կողքինինը լինել ու դառնում է ընդհանուր, ու դրան ճար անել-դիմանալն էլ է դառնում ընդհանուր գործ:

 


Օգնության համար, փողից բացի, սի՛րտ է պետք ունենալ: Ու փակ բերան: Մանավանդ, որ արածդ օգնություն չէ, այլ՝ պարտք, որն ինչքան էլ «փակես», էլի «փակելու» տեղ կմնա:
Բարի լույս, փորձությամբ հայության եկող հայեր ջան:

 

Արմեն Հակոբյան