Արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարներ, մարտական ընկերներ Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի միասնական ջանքերով հիմնադրված «Հայդուկ» ջոկատը, ապաքաղաքական կառույց է, որը հիմնված է միայն ազգասիրական և հայրենասիրական արժեհամակարգի վրա և այս պահին էլ լծակցում է հայոց զինուժի առաքելությանը և պատրաստ է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարի և Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրաման:

 


«Հայդուկ»-ի մարտիկների ավելի քան 80 տոկոսը` Արցախյան ազատամարտի մասնակից մարտիկներն են, իսկ մյուսները` հրադադարից հետո ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում ծառայած և իրենց ժամկետային զինծառայությունը սահմանապահ զորամասերում իրականացրած, երիտասարդները: 
Ազատամարտիկները շնորհակալություն են հայտնում թիկունքից օգնություն տրամադրողներին՝ Խարբերդ համայնքի ղեկավարությանը, Մասիս քաղաքի տարածարջանի պատգամավորից, հայ ժողովրդից, դպրոցականներից, ուսանողներից, պետությունից և ամենակարևորը՝ Հայոց բանակից:

 

 

                       

 

 

Հայկ Կիսեբլյան