- Հարցազրույցում հստակ նշվեց, որ տիեզերական հետախուզական արբանյակաների միջոցով ՌԴ-ն ոչ միայն լիովին տեղյակ է, թե ով է գնացել հակամարտության շուրջ իրավիճակի սրմանը, այլ նաև համարում է, որ ուժային հարաբերակցության և կողմերի վերահսկողության տակ առկա տարածքային էական փոփոխություններ չպետք է լինեն:
- ինչպես իրավամբ նշեց (Tigran Abrahamyan)-ը ՌԴ վարչապետը մի կողմից՝ պատերազմի ճանապարհով կողմերից մեկի հաշվին խնդիրը լուծելու, և մյուս կողմից՝ «ստատուս քվոն» պատերազմի բացակայության պարագայում պահելու երկընտրանքերի միջև ընտրեց երկրորդը:

 


- Հարցազրույցի մեխն առկա գործընթացում Թուրքիայի՝ ոչ կառուցողական ներգրավվածության հարցն էր, որը հաստատվում էր հակամարտության սրման օրերին նրա՝ միակողմանի հայտարություններով:
- Հստակ տեսանելի դարձավ, որ ՌԴ-ն կգործադրի կողմերի վրա իր ազդեցության բոլոր լծակները իր հարավային սահամնների հարևանությամբ անկայունության հավելյալ օջախներից զերծ մնալու համար:
- Հստակ հավասարության նշան դրվեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, նրանց վերաբերյալ տալով հրապարակային հավասարակշռելի գնահատականներ: Միաժամանակ նշվեց, որ անկախ միջազգային կազմակերպությունների ներքո ՌԴ-ի ու կողմերից ցանկացած մեկի (հավանաբար ՀՀ-ի) դաշնակցային հարաբերությունների առկայությանը, ՌԴ-ն հենվում է հատկապես երկկողմ հարաբերությունների ձևաչափի վրա:
Ամեն դեպքում հասկանալի է, որ ՌԴ-ն գլոբալ փոխակերպումների ընթացքիկ իրավիճակում մեծ հաշվով կողմ չէ ուժային հարաբերակցության էական փոփոխություններին, անկառավարելի դրսևորումներին, ուստի պարզ է դառնում, որ նրան առկա վիճակը դեռևս բավական շահեկան է:

 


Հետաքրքիր մի տպավորություն. դիտարկելով ադրբեջանական ու ռուսական տեղեկատվական աղբյուրների տարած հատկապես տեսանյութերը՝ հստակ ուրվագծելի միտում է տեսանելի դառնում, որ կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.
«Ադրբեջանը շնորհակալ է ՌԴ-ին...»: Միգուցե հայկական զորամիավորումների հակահարվածը զսպելու՞ համար....

 

Ալեն Ղևոնդյան