Այսօրվանից սահմանին կանգնած զինվորն է իմ եկեղեցին
Ես ապրիլի 1-ին ուրիշ մարդ էի' հիասթափված ու այլայլված տիրող իրականությունից: Կյանքիս առաջին պատերազմը կարծես մոռացել էի, ու չգիտեի, որ վաղը երկրորդն եմ տեսնելու: Մտքովս էլ չէր անցնի, որ հինգ օր հետո, ես ուրիշ մարդ պիտի դառնամ...

 


Որ 18 տարեկան զինվորը դառնալու է իմ անկատար երազանքի իրագործման միակ հույսը...
18 տարեկան զինվորը ինձ ստիպելու է հավատալ հրաշքին, փոխելու է կարծիքս իմ ու իմ շրջապատի մասին:
Որ 18 տարեկան զինվորը ապացուցելու է, որ ուժեղ է ինձնից ու բոլորից, ով սեփական ուժը համարում էր սպառված:

 


Որ 18 տարեկան զինվորը ստիպելու է, որ իմ ու շատերիս համար անգույն ու սառը դարձած արևը կրկին գույն ու ջերմություն ստանա:
Որ 18 տարեկան զինվորը դառնալու է իմ եկեղեցին...

 

Գարիկ Պետրոսյան