Հայաստանին և Արցախին վիրտուալ տիրությում "հաղթած" Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրականում շատ ծանր դեպրեսիայի մեջ է...Մինչ ապրիլմեկյան պատերազմի սկզբը նրա պատվերով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում մի մուլտիպլիկացիոն ֆիլմ էին նկարահանել,թե ինչպես ալամ աշխարհի ամենամարտունակ ադրբեջանական բանակը մի քանի րոպեյում գրավում է Արցախը և շատ արագ "Խանքենդիում",այսինքն Ստեփանակերտում կանգնեցվում է չեկիստ Հեյդարի հերթական արձանը...Սակայն իրական պատերազմն այլ ընթացք ունեցավ...

 

21-րդ դարի սկզբի զինտեխնիկայով զինված և վարձկանների ծառայություններից օգտվող ադրբեջանական բանակը ընդամենը մի քանի հարյուր քառակուսի մետր տարածք է գրավել 20-րդ դարի վերջին զինտեխնիկայով զինված արցախյան բանակին՝խայտառակվելով սեփական հասարակության առաջ...Ադրբեջանական բանակին չի հաջողվել գրավել գեթ մեկ գյուղ...Այս հանգամանքը շատ ծանր է տանում պարտվածի բարդույթով տառապող Իլհամ բաբան,որը բացի մի քանի "ազատագրված" բլուրից ուրիշ ոչինչ չի կարող ներկայացնել հասարակությանը՝հաշվետու լինելու այդքան զոհերի և զինտեխնիկայի կորստի համար...

 

Հաշվի առնելով,որ ադրբեջանական հասարակությունը զոմբիացած է և հավատում է Ալիևի աշխատակազմից հնչած ամեն մի ստի Ի.Ալիևի պրիմիտիվ քարոզիչները որոշել են մի ՀԱՂԹԱՆԱԿԻ պատմություն հորինել մկկացողների համար...Ըստ ազերիական ԶԼՄ-ների ասկյարներին հաջողվել է գրավել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը,այն դեպքում,երբ գրեթե ԲՈԼՈՐ հայաստանյան ԶԼՄ-ները ամեն օր այդ գյուղից ՀԵՌՈՒՍՏԱՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ են տալիս...Սակայն Բաքվին դա հետաքրքիր չէ...Սեփական սուտը ավելի համոզիչ դարձնելու համար ազերի քարոզիչների մի այլ հնարքի են գնացել.դաշտի մեջ տնկել են մի ճանապարհային ցուցանակ,որի վրա գրել են՝ "Ագդերեի շրջան.Թալիշ գյուղ", մի բլրի վրա էլ իրենց դրոշն են ամրացրել և այդ ամենը ներկայացնում են որպես ԻՐԱԿԱՆ Թալիշ գյուղ (տես լուսանկարը)...Այո՛,հենց այդպես..Դաշտի միջում մի ցուցանակ,մի բլուր և Ադրբեջանի դրոշ...Դա,ըստ Բաքվի, Թալիշ գյուղն է..Ինչու՞ էլ պատերազմել...Միևնույն է պատերազմել հայերի դեմ՝ ինքնասպանություն է...Իլհամը "ցուցանակային" պատերազմ է սկսել Արցախի դեմ...

 

Բաքվից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մի ցուցանակ են ամրացնում,վրան գրում՝"Թալիշ գյուղ" և այն արդեն "գրավված" է...Չեմ զարմանա,եթե վաղն ադրբեջանական ԶԼՄ-ներում լուսանկար տեղադրեն՝ Xankəndi şəhər (Խանքենդի քաղաք) և այսպես "ապացուցեն",որ Ստեփանակերտն էլ են գրավել...Ապատեղեկատվության և պրիմիտիվ ստի ասպարեզում ադրբեջանցիները չեմպիոններ են...98-ամյա ադրբեջանցի ազգը կարող է "բազմադարյա" պատմություն,մշակույթ և այլն ունենալ...
Գերմանիայի ֆաշիստների քարոզիչ Գեբելսը ազերի կեղծարարների հետ համեմատած դիլետանտ է...

 

Գագիկ Համբարյան