Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք ևս Մինսկի խմբի անդամ են և քանի դեռ ողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում և մեղադրում է Հայաստանին ու Ռուսաստանին, որ չեն թողնում Թուրքիային կամ այլ պետության մասնակցել այդ գործընթացներին և ավելացրել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար, իսկ հարցազրույցի վերջում անդրադառնալով հայ-ադրբեջանական բախումներին' Դավութօղլուն կրկին հիշեցրել է, որ իրենք այս իրավիճակում Ադրբեջանի կողքին են: Ադրբեջանի նկատմամբ ցանկացած սպառնալիք ուղղված է նաև Թուրքիային:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճակատագիրը մեր ճակատագիրն է, հայտարարել է նա և ամենազավեշտալին հենց այս տողերն, որոնք ապացուցում են, որ մնան տեսակետ կարող էր արտահայտել, մտավոր և հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձը և հակամարտության խաղաղ կարգավորման մասին բարբաջող սույն անձը, երևի մոռանում է, որ ընդամենը երկու օր առաջ համացանցում հայտնված Բաթումիից դեպի ադրբեջան ուղեվորվող մեծ քանակությամբ զենքի կադրերի մասին և պատկերացրեք թե ինչ կկատարվի, եթե սրանց հաջողվի ադրբեջանին հանել մեր դաշնակից Ռուսաստանի ազդեցության գոտուց և ամբողջությամբ դարձնել իրենց կողմից վերահսկելի, հետևանքները կլինեն ուղղակի անկանխատեսելի և ողբերգական և չպետք է մոռանալ, որ հենց նույն գիշատիչ թուրքերի գայլային ախորժակը, մեր սահմանին զսպվում է, Արաքսի ափին բարձրացված ռուսական դրոշի շնորհիվ, հակառակ պարագայում թուրքերը ունենալով ՆԱՏՕ-յում ամենամեծ բանակը կարող էին իրենց թույլ տալ ավելի կոշտ և հասցեյական միջամտություն Արցախյան հիմնախնդրին, ընդհուպ մինչև ռազմական բացահայտ և ուղղակի օգնության:
Էդիկ Մնոյան