Եթե մի փոքր խորը նայենք իրավիճակին, ու դա անենք ԼՂ կոնֆլիկտի միջազգային ետնապատկերի ներքո, կարող են արձանագրել մի քանի կոնկրետ հետևություն.
ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում շահագրգիռ չեն.
Ադրբեջանը, քանի որ Ալիևը ԼՂ հարցով լուծում է իր՝ իշխանության մնալու հարցը, գումարած բանակը զինելու անվան տակ յուրացնում է նավթադոլլարները:
Թուրքիան, քանի որ դա նրա համար կայուն հնարավորություն է Ադրբեջանին օգնելու նպատակով խառնվել կովկասյան գործերին, մյուս կողմից՝ պարբերաբար անկայունության գոտի ստեղծել ՌԴ-ի հարավային հատվածում՝ դեպի հյուսիս անկայունության հնարավոր տարածման հեռանկարի մասով: Ու քանի դեռ խնդիրը չի լուծվել, չի նվազի նաև Բաքվի նկատմամբ Անկարայի կայուն ազդեցության/հովանավորության միտումները:
ՌԴ-ն, քանի որ խնդրի չլուծման դեպքում նա կայուն ներգրավվածություն է ունենում ակտիվ մասնակցելու կովկասյան գործերին, ինչպես նաև այդ գործոնով հստակ ազդեցություն ունենալ հակամարտության կողմերի՝ իր շահերին առավել համապատասխան վարք ցուցաբերելու հարցում: Մյուս կողմից կոնֆլիկտի չլուծումը տարեց տարի խորացնում է ՌԴ-ից այդ երկրների՝ ռազմական, էներգետիկ և այլ բաղադրիչներով կախվածությունը:
ԱՄՆ-ը ամենևին դեմ չէ, որ իր գլոբալ գլխավոր մրցակիցներից մեկի սահմանների հարավային հատվածում պարբերաբար անկայունության օջախներ ի հայտ գան, որը ռեգիոնալ առաջատար այդ երկրին ստիպում է հավելյալ ջանք ու ռեսուրս ծախսել իր համար ոչ շահեկան սցենարների բեկանման ուղղությամբ:
Միակ երկիրը, որ շահագրգիռ է խնդրի լուծման հարցում, Հայաստան/ԼՂՀ-ն է, որ խնդրի լուծմամբ իր և իր քաղաքացիների համար ապահովում է անվտանգության, տնտեսական ու այլ ոլորտների ընդհանուր զարգացման հնարավորություններ:
Սակայն այս պարագայում ՀՀ-ի կողմից զուտ շահագրգիռ լինելը բավարար չէ, պետք հատկապես մրցունակ լինել...
Ալեն Ղևոնդյան