Գիտե՞ք ոնց է լինում, որ մենք հաղթում ենք պատերազմում, բայց պարտվում՝ խաղաղությանը:
Մենք հերոսացնում ենք զինվորներին, կամավոր մեկնում ճակատ՝ մահվանն ընդառաջ: Համարում ենք, որ հայրենիքի համար զոհվելը սուրբ գործ է, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ կեղտոտ զբաղմունք: Բայց պատերազմի շարունակությունը քաղաքականությունն է, ու կռվի դաշտում արյան գնով նվաճած հաղթանակը պետք է ամրագրել քաղաքականության ու դիվանագիտության մեջ:
Բայց քաղաքականությունը կեղտոտ բան է, դրա համար՝ մենք հեռու ենք մնում, որոշում մնալ մաքուր, և արյամբ նվաճած հաղթանակը թողնում ենք անտեր՝ քաղաքական դաշտում: Հետո գալիս են նրանք, ովքեր պատրաստ են կեղտոտվել ու ձեռք են գցում մեր մաքուր հաղթանակին, և դրա հետ անում են այն, ինչ արեցին՝ 1994 թվականից մինչև այսօր: Հետո սկսվում է մի նոր պատերազմ ու մենք նորից մեկնում ենք ճակատ, հերոսացնում ենք զինվորներին: Բայց չէ՞ որ հերոսների հիշատակը հարգելու ամենալավ ճանապարհը նրանց հաղթանակը շարունակելն է, ոչ թե այն անտեր թողնելը՝ խաղաղության ռազմաճակատում:
Հայկ Կոնջորյան