80-ականներին չկային մասսայական արտադրության համակարգիչներ
80-ականներին չկար բջջային հեռախոս
80-ականներին ձայնագրող սարքեր որևէ մեկի տանը հայտնաբերելու դեպքում, նրան կասկածում էին լրտեսության մեջ և հոդվածը պատրաստ էր
80-ականներին հազվադեպ մարդկանց տներում կար գունավոր հեռուստացույց, մագնիտոֆոն էլ չեմ խոսում տեսախցիկի մասին

 


80-ականներին խանութներում հնարավոր չէր կոկո-կոլա գտնել, իսկ «Բելչկա» կոմֆետն էլ ամառվանից 3 կիլոյանոց բանկաներում զակատ էին անում, որ նոր տարուն բացեն ու տոնական սեղանին դնեն
80-ականներին մենք ազնիվ պիոներիկ էինք և բացի վԻզկակ կապելուց' ստիպում էին Լենին պապիի մանուկ հասակի նկարով կրցքանշան կրել
80-ականներին նիկելապատ դռների փականներ ունեցոն ու բոշ սիգնալ մեքենային դնողը մեծահարուստ էր, իսկ ամենահայտնի մեքենան Էջմիածին անհայտ ճանապարհով հասած Գագարինի Չայկան էր
80-ականներին սամագոնի համար դատում էին, իսկ նորմալ ոգելից խմիչք խանութից գնելն էլ գրեթե անհնար էր:

 


80-ականներին չկային ի-փադներ, ի-ֆոններ, Ի-լուրներ ու նմանատիպ Ի-էր և «Երջանկության Մեխանիկա» ֆիլմի գլխավոր հերոս Ազատ Գասպարյանին սուպեր ինտելեկտուալ ներկայացնելու համար ֆիլմի հեղինակները այնպես էին արել որ նա ռացիա հավաքի և տա երեխաների ձեռքը ու երեխաները ուրախանան որ 9-րդ հարկի պատշգամբում կանգնած մարդը կարող է խոսել փողոցում կանգնած երեխաների հետ...
Շարունակելի

 

 

Առաքել Սեմիրջյան