Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական պատերազմը բազմաթիվ իրողություններ բացահայտեց մեզ համար:

 

Գաղտնիք չէ, որ պատերազմական իրավիճակում ամենակարևոր ֆակտորներից մեկը դա երկրի ամբողջ պետական ապարատի անխափան և արդյունավետ գործելու կարողությունն է, երբ բոլորը գիտեն իրենց հստակ ֆունկցիաները և իրականացնում են դրանք նախապես մշակված ծրագրով և ամենայն օպերատիվությամբ:
Այս առումով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, այս օրերի ընթացքում կարողացավ գործել բարձր օպերատիվությամբ և միանգամից կտրուկ բարձրացավ կառավարության աշխատանքի արդյունավետությունը:

 


Այս մի քանի օրը ցույց տվեց, որ մեր կառավարությունն իրականում կարող է լավ աշխատել և կարող է շատ կարճ ժամանակում շատ կարևոր խնդիրներ լուծել:
Հ.Գ.Վարչապետին առաջարկում եմ, որ կառավարության անդամներին չասի, որ կռիվն ավարտվել է, թող չիմանան, որ շարունակեն աշխատել այնպես, ինչպես որ իրականում կարող են:

 

Ես հայ եմ