Ծանր ժամանակներ են սկսվում Ալիև կրտսերի համար․ այսքան տարիներ նա <<կուտ էր տալիս>> սեփական ժողովրդին, թե ինքն է այն միակը, ով հետ կբերի Ղարաբաղը։ Սակայն հայ մարտիկներն այս մի քանի օրերի ընթացքում շատ արագ կերպով պայթեցրեցին այն հսկայական <<փուչիկը>>, որն արդեն 10-յակ տարիներ փչում են Ալիևները։

 


Իսկ այժմ, երբ այդ փուչիկը պայթել է, Ալիև կրտսերն ինչպե՞ս է կարողանալու պահել իր դիրքերը սեփական երկրում, ինչպե՞ս է շարունակելու կառավարել, ինչպե՞ս է շարունակելու խաբել սեփական ժողովրդին, թե ինքն է այն <<հսկան>>, ով Ղարաբաղը կնվաճի։
Հայկական զորքերի շարունակաբար ընթացող հաղթանակներին զուգահեռ Ադրբեջանում ակտիվանում են հակաալիևյան ուժերը, որոնք սպասում էին հարմար առիթի, իսկ այդ առիթը նրանց տվեց հենց ինքը՝ Ալիևը։
Ադրբեջանի ներսից ստացված հավաստի տեղեկությունները, թույլ են տալիս ենթադրելու, որ Ալիևի դիրքերն այլևս անկասելիորեն սասանված են։

 


Այս ամենի մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանում սկիզբ է առել իրենց բնորոշ վարքագիծը խուճապը, որն առավել խորանում է ժամառժամ։
Հ․Գ․ Էհհհհ, Ալիև, Ալիև, բա քեզ պե՞տք էր էս ամենը։ Խելոք մնայիր էլի, հազար ասեցինք չլսեցիր․․․

 

Վահե Մովսիսյան