«...Հակառակորդի սանձազերծած պատերազմական ընդգրկուն փորձությունը առավել քան պարզորոշ ցույց տվեց եւ ցույց է տալիս, որ մենք ոչ միայն չենք կորցրել որակական առավելությունը, այլեւ այս տարիներին այն նոր մակարդակի է բարձրացվել: Իր մարտական պատրաստականությամբ, իր անձնուրաց նվիրվածությամբ ու բարոյակամային, մարդկային հատկանիշներով մեր զինված ուժերը գերազանցում են թշնամուն:
Այո, ադրբեջանական կողմն այս վերջին տարիներին ինտենսիվ սպառազինվել է, այո, դեռեւս ավելի շատ տանկ եւ ուղղաթիռ ունեն, գուցե էլի բաներ: Բայց հակառակորդը մնացել է նույն՝ շնագայլային ոհմակի վարք դրսեւորող մարդասպանը, որ պարզապես լավ սպառազինված է:
Ասենք, Արցախյան ազատամարտի տարիներին էլ նրանք էլի լավ էին զինված, բայց հաղթեցինք ու էլի հաղթելու ենք մենք: Որովհետեւ մենք թուրքական հորդայից պաշտպանում ենք մեր Հայրենիքի վերջի՛ն կտորը, որտեղից միայն մի տեղ ունենք գնալու՝ միայն առաջ:
Ցավ կա մեր սրտերում: Ցավ՝ մեր զոհվածների համար: Խորին խոնարհում մեր բոլոր լուսե տղաներին, որ այս փորձության օրերին իրենց կյանքի գնով արժանապատվորեն դիմադարձեցին թշնամու հարվածին, որ չնայած սկզբնական պահին հարձակման ելած թշնամու բազմապատիկ գերազանցող ուժերին, մինչեւ վերջ ու անմնացորդ նվիրումով պաշտպանեցին իրենց վստահված դիրքերը, իրենց զինակիցներին ու Հայրենիքը...»:
Արմեն Հակոբյան