Ապրիլը հայերիս համար միանշանակորեն վերափոխվում է ազգային վերելքների ամսի...
2015-ին ազգային կուռ միասնականությամբ Հայրենիքում և աշխարհի բոլոր ծայրերում հաղթեցինք ցեղասպան Թուրքիային՝ պատվով, համերաշխությամբ և մարդկության քաղաքակիրթ հատվածի զորակցության ներքո ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը:
Այս ապրիլին նույն ոգով և նորից ամբողջ ազգով հաղթելու ենք արդեն ադրբեջնական արհեստածին և ահաբեկչական պետությանը:
Հազարավոր հայ կամավորներ Հայաստանից և այլ երկրներից շարունակում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին՝ թշնամու դեմ մղվող պատերազմին մասնակից դառնալու մղումով…
#NKpeace #քարոզչություն
Արմեն Պետրոսյան