Դատելով նրանից, թե ինչ փնթիագույն ֆեյք նյութեր սկսեցին տարածել ադրբեջանական քարոզիչները այսօր, կարելի է ենթադրել, որ վիճակները հեչ լավ չի ու այլևս բացառապես իրենց ներքին լսարանի վրա են աշխատում՝ առանձնապես գլուխ չդնելով արտաքին լսարանին գրավելու հարցում։
Սա նշանակում է, որ այնտեղ թերահավատությունն ու անկումնային տրամադրություններն այնքան տագնապային մակարդակների են հասել, որ արդեն չեն խորշում մի հարյուր հատ ուղղագրական սխալով գրված «զեկուցագրի» լուսանկար տարածել, որը նույնիսկ 4-րդ դասարանցի հայ երեխան չի հավատա, որ հայի կողմից գրված է։ Դրա պատճառով է, որ իբր հրամանատարական դիտակետի խոցման տեսանյութ են տարածում, որը բաղկացած է երկու առանձին տեսանյութերի մոնտաժման արդյունքում։ Դրա համար է, որ ինչ որ բեմականացված կադրեր են, որտեղ իրենց քաջարի ոչխարը ինչ որ լքված շինության վրայից հանում է հայկական դրոշը ու ադրբեջանական գնում․․․
Այս ամենը մեկից-մեկ հերքվող ապատեղեկատվություններ են, որոնք իմաստ էլ չունի հայկական մեդիա դաշտում կիրառել ու նրանք դա չհասկանալ չեն կարող։ Դրա համար էլ իրենց գառներին են սնում այս խոտով ու համեմում ինչ որ մեր կորուստների աստղաբաշխական թվերի ու սպանված գեներալների մասին հեքիաթներով։
Նշանակում է պետք է ոչ մի դեպքում չթուլացնենք ճնշումը, որովհետև այս ամենը վկայում է նրա մասին, որ Ադրբեջանի ամրության շեմին ենք մոտենում։
Դե մենք էլ՝ ինչպես միշտ․ պահպանում ենք զգոնությունը ու չենք տրվում ախմախությունների։
Կոնստանտին Տեր-Նակալյան