Մի կարճ անդրադարձ էլ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրանական հասարակության և սոցցանցերում էջեր ունեցող օգտատերերի վերաբերմունքի շուրջ:
Եթե մի կողմ թողնենք պանթյուրքիստական հոսանքների և Բաքվի հովանավորությամբ հեռարձակվող Günaz.tv-ի տակ մեծացած մի քանի ադրբեջանամետների, ապա ընդհանուր առմամբ իրանցիները ունեն չափազանց հայամետ և թրքատյաց դիրքորոշում:
Հիմնականում շեշտվում է այն, որ Ադրբեջանը Իրանի թշնամի երկիր Իսրայելի դաշնակիցն է, որ Իրանի համար դժվար պահերին իր երկրի տարածքը որպես պլացդարմ տրամադրել էր իսրայելական հատուկ ծառայությունների գործակալներին: Ահա թե ինչ է գրում իրանցի օգտատերերից մեկը. «Հուսով եմ' Հայաստանի բանակը Պահապանների կորպուսի օգնությամբ այս վայրի մոնղոլներին ու սիոնիստներին ամբողջությամբ կոչնչացնի»:
Էլ ավելի ուշագրավ է մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանություն. «Պատերազմի ժամանակ հենց Հայաստանն ու Սիրիան էին, որ օգնում էին Իրանին, իսկ Ադրբեջանը Իրանին միշտ էլ վաճառել է»: Էլ ավելի հետաքրքիր և չափազանց տրամաբանական է իրանցի մեկ այլ օգտատիրոջ հայտնած կարծիքը Խուդաֆերինում ընկած ականի առնչությամբ: Ահա թե ինչ է գրում. «Դա Ադրբեջանի արածն է: Ուզում է Իրանին ներքաշի իր սկսած արկածանդրության մեջ»:
Արտյոմ Տոնոյան