Զարմանալ կարելի է այն մարդկանցից, որոնք այս իրավիճակում ֆեյսբուքում կոչ են անում եւ քարոզում են "լայնածավալ պատերազմ": Նախ՝ չգիտեմ, հասկանում են թե" ոչ դա ի՛նչ է եւ ի՛նչ գին ունի: Երկրորդ՝ եթե ճիշտ եմ հասկանում էս պահի պաշտոնական հաղորդագրությունները, ապա պատերազմն այսպես թե այնպես ընթանում է այս պահին՝ անկախ "մեր" կոչերից կամ էլ մեր վախերից: Մյուս կողմից էլ պարզ է, որ խուճապն ու սարսափը նույնպես այս պահին ամենավատ խորհդատուն են: Հենց էսպիսի իրավիճակներում սթափությունն է լավագույն ընկերը՝ պատերազմից ոչ ոգեւորվել է պետք, ոչ էլ սարսափել: Ցավոք, միշտ չէ, որ մեր ուզածով է լինում պատերազմը կամ խաղաղությունը:
Մեր երկիրն այսպես թե այնպես պատերազմի մեջ է՝ նույնիսկ, երբ թվացյալ խաղաղություն է: Ռազմական դրության սրման պահերին բոլորիս դերն ու գործը մեկն է՝ սպասարկել մեր բանակի շահերը՝ ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում, հանգիստ՝ առանց ավելորդ պաթոսի, ու նաեւ առանց խուճապի եւ վախի: Կռիվը բոլորին է վերաբերվում, ու թուրքի համար տարբերություն չկա հայերի "սորտերի" միջեւ: Մի բանում պետք է վստահ լինենք՝ թուրքերին մենք միշտ հաղթելու ենք ու ջարդելու ենք: Դա կասկածից վեր պետք է լինի:
Հրանտ Տէր-Աբրահամեան