Ադրբեջանում տարվա մեջ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչը անց է կացվում 4 անգամ (հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին)։ Այդ երկրում զինապարտ են համարվում Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 18-35 տարեկան արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք չեն անցել պարտադիր ժամկետային ծառայություն, հիվանդության, կամ այլ պատճառներից ելնելով չունեն տարկետում։ Բարձրագույն կրթություն ունեցող զինապարտները ծառայության են անցնում 12 ամիս, իսկ բարձրագույն կրթություն չունեցողները՝ 18 ամիս։ Ադրբեջանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որտեղ պարտադիր ժամկետային զինապարտության տարիքը սահմանված է մինչև 35 տարեկանը։
Աշոտ Մովսիսյան