Ապրիլմեկյան կատակների եւ ստերի տուտը բաց է ոչ միայն ապրիլի մեկին, Սուտասանի հեքիաթն անթերի է, ըստ իս.«Ով այնպիսի սուտ ասի, որ ես կասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»; Ինչ լավ սուտ ՝, չէ?, հանճարեղ սուտ:

 


Իսկ թե իմ մասին ինչ ստեր են գրվել, իզուր չթվարկեմ, վերջին չորս տարում առնվազն մի քանի չաղլիկ սուտ եղել է, բայց դրանցից մեկն ամենազվարճալին էր, թեթերից մեկը գրել էր, իբր իմ ելույթները գրվում են նախագահականում եւ դրանց համար ինձ հոնորար են տալիս եւ, երբ դա կարդալով ես մի լավ ծիծաղել ու ասել էի, որ զվարճալի է, գրողի եւ լրագրողի փոխարեն ով կարող է գրել, գրել էին, թե մեկ է՝ չհերքեց, որ այդպես է...դե ի?նչ, շնորհավոր ապրիլի մեկ, ծիծաղենք եւ ծիծաղեցնենք, ծիծաղն ամենալավ միջոցն է սուտասաններին հիմար վիճակում թողնելու համար: