Շարունակում եմ ներկայացնել ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական ակտիվության նկարագիրը:
Թիվ 5 ընտրատարածք. Արթուր Գևորգյան:
Դիտարկելով Արթուր Գևորգյանի պատգամավորական գործունեությանը՝ իրավամբ կարելի է նշել, որ նրա ընտրողները չեն սխալվել:
Թեև նա խորհրդարանում այդքան էլ ակտիվ չէ, ոչ մի ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի հնչեցրել և ամենաշատ բացկայած պատգամավորների ցուցակում 6-րդն է, բայց փոխարենը շատ ակտիվ գործունեություն է ծավալում իր ընտրատարածքում:
Առաջացած բոլոր՝ մանր ու մեծ խնդիրները նրա միջնորդությամբ լուծում են ստանում շատ կարճ ժամանակում:
Գևորգյանը, թեև իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մեծ հեղինակության հասնել թե´ իր ընտրատարածքում, թե´ Երևանում և թե´ ամբողջ Հայաստանում: Բոլորը սիրում ու հարգում են նրան և նա հասարակության մեջ ընդունված է որպես օրինակելի, համեստ, աշխատասեր, պատվախնդիր և իր խոսքի տեր երիտասարդ:
Գևորգյանը մինչև պատգամավոր ընտրվելը սիրված ու հարգված թաղապետ է եղել Դավթաշեն վարչական շրջանում և ընտրվելով պատգամավոր՝ իր աշխատանքի շնորհիվ շարունակել ավելացնել իր հանդեպ հնչող գովեստներն ու շնորհակալությունները: Դավթաշենի այսօրվա թաղապետը նույնպես նրա կադրերից է և վերջինիս կատարած աշխատանքները ևս վերագրվում են Արթուրին:
Վստահաբար կարելի է ասել, որ Նա ՀՀԿ-ի ամենամեծ հեղինակություն վայելող ներկայացուցիչներից Դավթաշենում, եթե ոչ ամենահեղինակավորը:
Բացի լավ պատգամավոր լինելուց նա նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է և ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ետ վերադարձնի հայկական բռնցքամարտի լավագույն ավանդույթները և նոր՝ ավելի բարձր նշաձող սահմանի այդ ոլորտում:
Պետք չէ մոռանալ, որ Արթուրը՝ փառապանծ ուղի անցած և մեր պետության համար իր կյանքը նվիրաբերած, զոհված ազատամարտիկի որդի է: Նա իր գործունեությամբ ապացուցում է, որ հերոս հոր արժանի զավակ է:
Քանի որ ընտրակարգը ռեյտինգային է լինելու, իսկ Գևորգյանի հեղինակությունն էլ Դավթաշենում ամենաբարձրն է, ապա, եթե նա ցանկանա անպայման կլինի ապագա խորհրդարանում:
Հ.Գ. Ի դեպ՝ այսօր Արթուր Գևորգյանի ծնունդն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան:
Ես հայ եմ