Մանկատները, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական կլինիկանները պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում հասարակության կողմից, ինչու ուշադրության , քանի որ հստակ զգացվում է այս երեք ոլորտներում հասարակության դերը, նրանց հետագա քաղաքացիական կյանքում դրսևորելու վրա: Քրեկատարողական հիմնարկները ՀՀ փոքր ինչ գտնվում են ոչ բարվոք վիճակներում , ուստի կարծում եմ դրանց անդրադառնալը կհամարեյի ուշադրություն զանցանք կատարած մարդու հանդեպ ուշադրություն:
Անչափահասների քրեակատարողական հիմնարկում ավելի մեծ աշխատանք պետք է տարվի որպեսզի 14-18 տարեկան պատանին, ով կատարել է հանցանքը լիովին զղջա և ամենակարևորը ընդունի իր գործած հանցանքը , որ կատարել է հենց ինքը , այնտեղ լինելով պետք է հասկանա ու գիտակցի անազատ լինելու փաստը և հետո քրեակատարողական հիմնարկում գտնվելու պահից սկսած պետք է հասկանա , թե ինչքան է լավ է ազատ լինելը , քանի որ չեմ կարծում , որ եթե մեկ անգամ լինես այդտեղ հաստատ կուզենաս երկրորդ անգամ էլ լինել, ուստի հարգելի անչափահասներ պետք չէ տաք գլխով որոշումներ չկայացնել և անցնել գործողության, մի քիչ մտածեք Ձեր ծնողների մասին , ինչու չէ նաև ինքներդ Ձեր մասին , ու չեմ կարծում տեղին է 14 տարեկանից բանտում մեծանալը:
Քրեակատարողական հիմնարկները պետք է գան եվրոպական ստանդարտներին համապատասխան, համապատասխանեն նորմային չափանիշներին՝ լինեն , կոկիկ և մաքուր , ապահոված լինեն սովորեցնելու միջին մասնագիտական հմտություններ և այլ բնույթի աշխատանքներ կատարելու պահանջներին, ապահոված լինեն համապատասխան մասնագիտությունների մասնագետներով և ինչու չէ համալրված լինեն արհեստագործական սարքավորումներով և ստեղծվեն հարմար պայմաններ իրենց համար : Անչափահասների հանդեպ նաև պետք է կիրառել թույլ պատժի տեսակներ: Եթե կա ներելու ամենամինիմալ չափանիշ , ապա դա եկեք կիրառենք և թող մեր քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվեն:
Մանուկ Սահակյան