Լոնդոն, 20.04.1784 | Բրիթիշնյուս

 

Լորդերի պալատի Էսթեթիկայի հանձնաժողովն այսօր հրաժարվել է քննել ստորին պալատի պատգամավորներ, հարգարժան սըր, թորիների խմբակցության ներկայացուցիչ Էնջլ ՄաքՇմայսիի դիմումն ընդդեմ հարգարժան սըր, վիգիների ներկայացուցիչ Նիքոլաս օ՛Պեշիի:
Ինչպես հիշում է հարգարժան ընթերցողը, օրերս խորհրդարանում լեզվակռիվ տեղի ունեցավ ձիերի թվաքանակի աճի ու կառքերի համար տուգանքների նվազման հարցերի վերաբերյալ: Սըր Նիքոլաս օ՛Պեշին, մեջբերելով Թագուհու ելույթներից մեկը, նշել էր, որ տվյալները չեն համապատասխանում Նորին Մեծության Արդարադատության քարտուղարության տվյալներին, ու կարծիք էր հայտնել, որ Թագուհին կոմպետենտ չէ: Ինչին տեղից արձագանքել էր սըր ՄաքՇմայսին, ով կարծեց, թե օ'Պեշին պահանջում է Թագուհու իմպիչմենտը:

 


- Լռե՛ք, սըր, - տեղից բղավեց նա:
- Սըրը դու՛ք եք, սը՛ր, - ի պատասխան բղավեց օ՛Պեշին:
- Օպորտունի՛ստ:
- Օպորտունիստը դու՛ք եք, սըր:
- Պոպուլի՛ստ:
- Պոպուլիստն է՛լ եք, սըր:
- Այ սեպարատի՛ստ:
- Տո սեպարատիստն էլ եք, այ հավերջ լոյալիստ...
- Գնացեք ձեր սյուզերենի բիզնեսները հաշվե՛ք:
- Տո Ձեր սյուզերենին էլ...

 


***


Վրա հասած լորդերն ու պատգամավորները բաժանեցին հարգարժան ասպետներին, ովքեր արդեն պատրաստվում էին սուսերամարտի բռնվել հենց Վեսթմինսթերի դահլիճում: Ավելի ուշ օ'Պեշին պահանջեց Թորիների ղեկավարությունից բացատրել սըր ՄաքՇմայսիին ձիարանի ու Վեսթմինսթերյան պալատի տարբերությունը: Բազում ընթերցողներ կարծում են, որ ՄաքՇմայսին, ընդհանուր, տակ մնաց:
Ինչևէ, Էսթետիկայի հանձնաժողովը որոշեց, որ կարիք չկա էլ ավելի խորացնել թորիների ու վիգիների միջև սրումը, հատկապես, որ ֆրանսիացին նայում-ուրախանում է: Երկու պատգամավորներին էլ կոչ են անել ցուցաբերել զսպվածություն, հակառակ դեպքում՝ պարզել հարաբերություններն, իսկական ազնվականներին հարիր ձևով՝ ատրճանակներով կամ սուսերներով, նախօրոք սահմանված կարգով:

 

 

Լուրեր դժոխքից