Երբ խոսում ենք հեռուստաեթերից թափվող կրիմինալ աղբի կամ նորմալ մշակույթի բացակայության բացասական հետևանքների մասին, ապա պետք է նշել, որ այս խնդիրների շուրջ ամենացավոտ կողմը այն է, որ հասարակության մի ստվար զանգված ընդունում է իրեն մատուցած այդ աղբը:
Ի ՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ համակարգին հաջողվել է սիստեմատիկաբար սնուցման միջոցով հասարակության մի ստվար զանգվածին պարտադրել իր ուզած արժեհամակարգը, միաժամանակ այնպես անելով, որ այդ զանգվածը վերածվի մի անդեմ հեշտ կառավարվող զանգվածի, ով զուտ կապրի սեփական հոգսերով ունենալով կրիմինալ նեղ մտահորիզոն, ինչպես նաև ունակ չի լինի իրեն վերաբերող հարցերում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն:
Վերջիվերջո, 1938-39թթ. նացիստական համակենտրոնացման ճամբարների կալանավոր Բրունո Բետտլհեյմն է նշել, որ գործնականում «կենսաբանական զանգվածը» ամենակառավարելի զանգվածն է ցանկացած իշխանության պարագայում:
Դավիթ Ֆիդանյան