Երբ 1968թ. ուսանողները արևմուտքի երկրների քաղաքներում դուրս էին գալիս փողոցները, նրանք ասում էին' «Համակարգն է մարդկանց համար, այլ ոչ թե մարդիկ համակարգի համար»: Այսօր, երբ երբեմն զրուցում ես միջին վիճակագրական հայ ուսանողի հետ, նրա կողմից արտահայտված հիմնական միտքը այն, է որ թե՛ կրթական ոլորտում, թե՛ առհասարակ ավելի գլոբալ առումով ոչինչ փոխել հնարավոր չէ և պետք է համակերպվել համակարգի կողմից թելադրված պայմաններին: Այստեղ է հայ ուսանողության ամենամեծ խնդիրը:

 

Մեր ուսանողության զգալի մեծամասնությունը իրեն չի համարում գործոն, որի հետ համակարգը պետք է հաշվի նստի, այլ իրեն համարում է մի զանգված, որից ոչինչ կախված չէ և որի հետ համակարգը ինչպես ուզի այդպես էլ կարող է վարվել: Այսօր կարևորագույն խնդիրներից մեկը այն է, որ ուսանողը գիտակցի իր արժեքը և սկսի իրեն համարել գործոն: Այդ պարագայում, նույնիսկ հանրապետականացված ուսխորհուրդները չեն կարող պատնեշ հանդիսանալ ուսանողների համար իրենց իրավունքները' իրացնելու ճանապարհին:

 


Հ.Գ Հարևան Վրաստանում ուսանողական ցույցերից հետո, որոնց ընթացքում մի քանի ուսանողներ հացադուլ էին նստել, այսօր Թբլիսիի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց, քանի որ ուսանողները բողոքում էին ԲՈՒՀ-ում առկա բազմաթիվ չլուծված խնդիրներից:

 

 

Դավիթ Ֆիդանյան