Հետաքրքիր ա, որ վերջին շրջանում մեր կյանքի վրա էական ազդեցություն ունեցող երկու իրադարձությունները դարձնում են ռեալիթի-շոու՝ սահմանադրական փոփոխությունների համար «այո-ոչ»-ը, ընտրական օրենսգրքի դեպքում՝ «4+4+4»։ Էսօր հատուկ միացրի հեռուստացույցը, որ տեսնեմ, թե ոնց են լուսաբանում։ Սպասելի էր, որ ՀՀԿ-ն շահեկան դիրքերում էր, ընդդիմադիր (կամ ոչ այնքան) հատվածը՝ ամենատհաճ լույսի ներքո։ Ըստ էության լուրջ դեմքով ծաղրում էին։

 


Մեր երկիրը նման մասշտաբի գաղտնիքներ պահելու համար շատ փոքր ա։ Եթե արդեն ինձ ա հայտնի, ենթադրում եմ, որ շատերը գիտեն, որ պատրաստություն են տեսնում և՛ տեսանկարահանումն ապահովելու և՛ էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդնելու համար։ Ու պրոցեսը, բնականաբար, սկսվել ա մինչև ներկայացման սկսելը։ Շոուն ընդամենը էդ ամեն ինչը լավ, «պուպուշ» սոուսի տակ մատուցելու համար ա, երևի։ Բայց էդ դեպքում հետաքրքիր ա նաև, թե ինչ նպատակով են դրան մասնակցում մտահոգ, հարգարժան մարդիկ, որոնք ընդդիմադիր, վերջին +4 -ում, անկասկած, կան։

 

 

Սուրեն Սահակյան