Նենց հետաքրքիր է, ԱԱԾ-ի այսօրվա հրապարակած մանրամասներից հետո ինչպե՞ս է իրեն զգում «ազգային ազատագրական» դիլետանտների հավաքածուն։ Էն, որ ծաղրուծանակի էիք վերածել, հերթական դիլետանտական մակարդակում ձեռք էիք առնում, կլոունադա էիք համարում: Տեսա՞ք, որ իրականում բավականին ծանրակշիռ հիմքեր կային տվյալ անձանց ձերբակալելու համար։ Իրականում, պատասխանի ակնկալիք չունեմ, քանի որ մեր երկրում արդեն վաղուց ամեն տեսակի երևույթ կրկեսի վերածած մարդկային այդ խումբը բացի անլրջության միջավայր ստեղծելուց այլ անելիք չունի մեր երկրում։ Ամենացավալին այն է, թե ինչ կլիներ, եթե իրականում այդ ամենը չկանխվեր։ Որքան արյուն կթափվեր, և ինչպիսի՞ն կլիներ մեր երկրի ապագան։

 


Հ.Գ. Հոկտեմբերի 27-ից և Մարտի 1-ից հետո մեր հասարակությունը Պետականության դեմ նույնատիպ հանցագործություններ թույլ տալու իրավունք չունի։ Անկախ այդ խմբում առկա մարդկանց անցած ուղուց, անկախ շատերի կողմից նմանատիպ հանցագործությունների հանդեպ ունեցած համակրանքից, այդ խումբն ինձ համար Հանրապետության և հասարակության դեմ հրեշավոր հանցագործություն նախապատրաստած անձանց միավորում է։

 

 

Նարեկ Սամսոնյան