Հայաստանում շատերն են բարեգործություն անում, ամեն մեկը յուրովի ու տարբեր դրդապատճառներով:
Սակայն կան անուններ, կան մարդիկ ովքեր ուղղակիորեն ասոցացվում կամ նույնացվում են «բարեգործություն» երևույթի հետ:
Կարծում եմ, որ անհնար է խոսել բարեգործությունից և մտովի չպատկերացնել Քըրք Քըրքորյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին և Ռալֆ Յիրիկյանին:
Նրանք այն մարդիկ են, ովքեր տարբեր ժամանակահատվածներում, միշտ էլ անսասան կերպով կանգնած են եղել թե´ կարիքավոր ժողովրդի և թե´ հարկ եղած դեպքում նաև պետության կողքին:
Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում շատ բարեգործներ են եկել և գնացել, որոնց' հայրենիքի շենացման մեջ ներդրած ոչ մի լումա մենք իրավունք չունենք մոռանալու: Սակայն վերոնշյալ 4 անհատականությունները եղել են միշտ, ցանկացած լավ ու բարի երևույթի մեջ, տեսանելի և անտեսանելի կերպով միշտ էլ եղել է նրանց ավանդն ու ներդրումը:

 

 

Քըրք Քրքորյանը ծնվելով և ապրելով հայրենիքից հեռու, միշտ էլ կապված է եղել Հայաստանին ու մեր ժողովրդի մի զավակն է համարել իրեն: Նա տարիներ շարունակ, սեփական միջոցներից միլիարդավոր դոլարներ էր տրամադրում Հայաստանում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար: Նրա միշոցներով այստեղ կառուցվել ու վերանրորոգվել են բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ և հարյուրավոր կիլոմետր ավտոճանապարհներ:

 

 

Սամվել Կարապետյանը նույնպես բոլոր դժվար պահերին իր ժողովրդի և պետության կողքին է կանգնել: Ցանկացած պարագայում' նա միշտ եղել է այնտեղ, որտեղ իր օգնության կարիգն են զգացել: Բավական է միայն այն, որ նա իր ուսերին առավ միլիարդավոր դոլարների պարտքեր կուտակած «ՀԷՑ»-ն ու իր անձնական միջոցների հաշվին այն դուրս է քաշում «ճահիճից»:

 

 

Գագիկ Ծառուկյան անունն արդեն բոլորի մոտ ասոցացվում է որպես առատաձեռնության և դիմացինին օգնելու մեծ ցանկության հետ:
Նա իր բարեգործություններով միշտ էլ կանգնած է եղել գյուղացու, սովորական, շարքային հայի կողքին և ամեն կերպ փորձել է նպաստել, որ հայը մնա իր հողում և այստեղ փորձի իր ապրուստը հայթայթել:
Բացի դրանից Ծառուկյանն իր հովանու ներքո է պահում մի ամբողջ մարզաշխարհ և հայկական սպորտի այսօրվա ամենամնեծ ձեռքբերումները հենց նրա ներդրումների և սրտացավության արդյունքն են:

 

 

Ռալֆ Յիրիկյանը հաջողված գործարարի և լավ մարդու օրինակ է յուրաքանչյուրի համար: Նա իր հետ մի մշակույթ բերեց Հայաստան, երբ բիզնեսմենը համեստ է, կիրթ, կոկիկ և սիրված բոլորի կողմից: Նա իր ուսերին առավ տարբեր խնդիրներ և տարբեր ոլորտներ:
Թեև մարդիկ երբեմն նշում են, որ նա ոչ թե իր անձնական, այլ ռուսական հզորագույն «ՄՏՍ» ընկերության միջոցների հաշվին է իրականացնում բարեգուրծությունները, բայց պետք է նշեմ, որ
Յիրիկյանն ունի այնքան խելք և խոհեմություն, որ կարողանում է ճանապարհներ գտնել և անգամ իրեն չպատկանող միջոցներով օգտակար լինել Հայաստանին: Հատկանշական է, որ վիրջին տարիներին նրա ուշադրության կենտրոնում են հայտնվել սահմանամերձ գյուղերն ու այդ գյուղերի կարիքավոր ընտանիքները: Նրա կատարածն ուղղակի կերպով ներդրում է Հայաստանի ազգային անվտանգության ամրացմանը:

 

 

Իհարկե, այս մարդկանց ներդրումն այնքան մեծ է մեր պետության շենացման գործում, որ նրանց մասին կարելի է խոսել անվերջ, և մինչև մենք խոսենք ու թվենք նրանց կատարածը, նրանք նոր բարեգործություններ կկատարեն և մեր խոսքը միշտ անավարտ կմնա:

 

 

Հ.Գ. Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա ու գնահատի նրանց արածը և արժանին մատուցի բոլոր նրանց, որոնց մեկ լումայով' գոնե մեկ քար է դրվել հայաստնաշինության ազգանվեր գորրծում:

 

 

Ես Հայ եմ