Այսօրվանից մեկնարկելու է ՀԱԿ-ՀՀԿ-ՀԿ-ներ ֆորմատով երկխոսությունը, որի օրակարգում նոր ընտրական օրենսգրքի փոփոխություններն են:

 


ճիշտ են բոլոր այն վերլուծաբաններն ու քաղաքական ուժերը, ովքեր այս ֆորմատով քննարկումները համարում են իշխանության հետ երկխոսության 2-րդ փորձ: Առաջինը եթե չեմ սխալվում դեռևս 2011-ին էր, որն այդպես էլ առարկայական արդյունք չունեցավ:
Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ջուր ծեծոցի պես մի բան են թվում, մանավանդ, որ իշխանությունն արդեն որոշել է ինչ փաստաթուղթ է ներկայացելու ԱԺ, իսկ քննարկումները զուտ իմիտացիոն բնույթ են կրելու:

 


Ուղտին էլ պարզ է, որ իշխանությունը լավագույն դեպքում «զիջումների» է գնալու միայն նախապես պատրաստված դրույթների շուրջ, իսկ ընդդիմության խորհուրդները լսելու ոչ ժամանակ ունի, ոչ էլ հավես:
ՀԱԿ-ի գործիչները ընդդիմության «հին ոսկորներից» են ու պետք է որ գիտակցեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջ: Իսկ թե ի՞նչն է նրան դրդում նույն գետը 2-րդ անգամ մտնել միայն իրենց է հայտնի, որ համենայնդեպս չի կարող լուրջ հիմքեր ունենալ:

 

 

Անուշիկ Աբգարյան