2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ինչ էլ խոսենք մեկ բան ակնհայտ է՝ խորհրդարանն այս կազմով ուղղակի կտապալի իշխանությունն էլ պետությունն էլ:
ՀՀԿ-ն ջլատել է ընդդիմության դաշտը, շարունակում է թփռոշանալ. ճիշտ է ընտրություններին ընդառաջ նոր ուժեր են ուրվագծվում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», Օսկանյանն է նոր թիմ կառուցում, լիբերալներն են ցանկանում միավորվել, սակայն դա քիչ է որակյալ խորհրդարան կառուցելու ճանապարհին:

 


Եթե ՀՀԿ-ն պատրաստվում է իր այս կազմով գնալ ընտրությունների, որի մեծ մասը բառի բուն իմաստով «զբռոդ» է, ապա դա համ իրեն է կործանելու համ պետությանը: Իրականում լավատեսության հիմքեր չկա, որ ՀՀԿ-ն կփոխվի, այդ դեպքում ուղղակի պետք է «քցել» ՀՀԿ-ին:
Ինչպես իր ներկայացումներից մեկում Վարդան Պետրոսյանն էր ասում՝ «տղերք Յան տվեք մի քիչ էլ մենք ապրենք»:

 

Անահիտ Ամատունի