Խանզադանց տոհմի մասին ավանդությունը պատմում է. հարուստ գերդաստան է լինում, որին հյուրընկալում է պարսից խաներից մեկը: Հյուրը զարմանում է, որ այդ շեն օջախում երեխաներ չեն երեւում: Իմանալով պատճառը՝ խանը համոզում է ամուսիններին վարվել ըստ իրենց օրենքի. 
- Տիկինը թող մնա ավագ, բեր մի ուրիշ կին եւ նրանից երեխաներ ունեցիր:
Այդպես էլ անում են: Որոշ ժամանակ անց տանտերը բերում է մի որբեւայրի՝ փոքրիկ որդու՝ Հովսեփի (Օսեփ) հետ: Շուտով ծնվում է մի արու զավակ, եւ քանի որ խանի խորհրդով էր՝ անունը դնում են Խանզադե: Հետո ծնվում է մյուսը, նրան էլ անվանում են Աբով: Երեք եղբայրներից սկզբնավորվում են Մեծ Ղարաքիլիսայի երեք մեծ գերդաստանները՝ Հովսեփյանները, Խանզադյանները եւ Աբովյանները:

ԽՈՐԵՆ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԽԱՆԶԱԴՅԱՆ
«Հուշեր եւ տպավորություններ,1919 թ.»



*******
Ի դեպ, վանաձորցի Աղասի Զուրաբյանը (կնոջ անունը՝ Իմաստուհի) ուներ իր ազգի տոհմածառը, ըստ որի Զուրաբանք ծագումով Խաչենի Հասան-Ջալալյաններից են: Այնտեղից 18-րդ դարի կեսերին տեղափոխվել են Շուշի, իսկ 1787-ին՝ Մեծ Ղարաքիլիսա: Շուշիից դուրս են եկել չորս եղբայր եւ հեռանալով Արցախից՝ հաստատվել Վրաստանում, Տավուշում (Կողբ), Ջալալօղլիում (Ստեփանավան) ու Մեծ Ղարաքիլիսայում («Ջուխտ ախպուր» կոչվող թաղում):

Հայե՛ր, գիտե՞ք, որ