Ռուսաստանյան ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել և մեկնաբանել Մոսկվայում մարտի 26-ին տեղի ունեցած "դարի հարսանիքը"...Այդ օրը հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին պատկանող Safisa ռեստորանում տեղի էր ունեցել "ՌուսսՆեֆտ"-ի սեփականատիրոջ՝ ազգությամբ ինգուշ Միխայիլ Գուցերիևի որդու՝Սայիդի հարսանիքը...

 

 

Զարմանալին այն է,որ այս հարսանիքի ճոխությունից սրտնեղել են ոչ թե տնտեսական ծանր վիճակում գտնվող ռուսաստանցիները,այլ ադրբեջանցիները...Ալիևյան կայքերից մեկը ուղղակիորեն Գուցերիևին մեղադրել է Ադրբեջանում գործազրկության ծավալի աճի մեջ...Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են ընկել նրանից,որ միայն Safisa-ի ձևավորման համար ծախսվել է 3-4 միլիոն դոլլար...Որ հարսանիք եկած հյուրերերը զուգարանում մոռացել են 100 հազար դոլլարանոց պլատինե մատանի և պայուսակ Valentino-ից,որն արժե 2 հազար ԱՄՆ դոլլար...Էլ չեմ ասում,որ հարսացուն եղել է Elie Saab-ի 27 միլիոն ռուբլի արժողությամբ զգեստով...Հարսանիքին երգել են Ջենիֆեր Լոպեսը,Էնրիկե Իգլեսիասը,Սթինգը,Ալլա Պուգաչովան և այլն...

 


Ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրում են Գուցերիևին այն բանի համար,որ Բաքվում գործող Karasu Operating Companу և Kura Valley Operating Companу-ները,որոնք աշխատում են երկրի նավթագազային ոլորտում և պատկանում են Մ.Գուցերիևին հիմա մասսայական կրճատումներ է անում և ցածր աշխատավարձ է վճարում աշխատակիցներին...Այսինքն,ըստ ազերիների,հենց Գուցերիևն ու այն նավթագործներ են մեղավոր Ադրբեջանում ստեղծված ծանր իրավիճակի համար...Նրանց համար բացարձակ միևնույն է,որ նավթի միջազգային գինը մեկ բարելի դիմաց մի քանի ամսվա մեջ 90-ից նվազել է մինչև 40-ն դոլլարի...Ազերիներին չի հետաքրքրում,որ Գուցերիևն իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում և իր ունեցած 3 միլիարդ դոլլարից կարող է բավական կլորիկ գումար ծախսել իր միակ որդու հարսանիքը շատ ճոխ անցկացնելու համար...Ուրիշի գրպանի փողերը հաշվելու և սրտնեղելու փոխարեն ազերի լրագրողները շատ լավ կանեն,եթե սրտնեղեն սեփական նախագահ-սուլթանից,որի ընտանիքի անդամների համար իրենց անձնական և երկրի պետական բյուջեները նույն բանն են...Տեսնես ազերի լրագրողները ինչու՞ հիստերիայի մեջ չընկան,երբ անցյալ տարեվերջին Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղի էին ունենում սովյալների ելույթներ,իսկ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ "շոփինգով" էր զբաղված Բեռնի շքեղ և բրենդային խանութներում...

 


Բայց ես կարծում եմ,որ ադրբեջանական ԶԼՄ-ները պատվեր են ստացել նախագահականից...Սուլթան Ալիևը վիրավորված է Գուցերիևից,որ իրեն այս հարսանիքին չեն հրավիրել...Մեհրիբանը,Լեյլան և Արզուն զրկվել են բազմաթիվ ԶԼՄ-ների էջերում անվճար ելևալու և գովազդվելու հնարավորությունից...