Ասում են' որոշ խանութպաններ ազգային դիսկրիմինացիա են անում և հրահանգել են պարսիկներին ներս չթողնել....
(Երբ մեր ժողովուրդը դարձավ նացիստ ու սնոբ, չեմ հասկանում?)
Երևի այդ խանութպաններին կամ նրանց մերձավորներին շատ "տեղը տեղին" են վերաբերվել ժամանակին, օրինակ, Ռուսաստանի սկինհեդները, կամ եվրոպացի "բարձր ռասսան"' վրաները մի տեսակ հանդուրժող զզվանքով նայելով.... Ու իրենք հիմա կոմպենսացնում են կրած վիրավորանքները պարսիկ տուրիստների վրա: (Բա ոնց' էդ եվրոպացուն կարելի է, ռուսին կարելի է' մեզ չէ, խի ինչով ենք պակաս? )
Ասում եք' բան են գողանում խանութներից? Չէ, հա! Երևի տարին մեկ անգամ ընտանիքներով իրենց կրոնական տոնին Երևան են գալիս' հատուկ ձեր բուտիկներից մայկա-տռուսիկ թռցնելու համար, տղերք...)

 

 

Կամ երևի սեփական փորձ ունեք' եվրոպաներից ուղարկված իսկական ֆրանսիական պարֆյում մի 5 հազար դրամով ձեռքի վրայից գնելու' իմանալով, որ դա գողացված է? Ու մտածում եք, դե, եթե ձեր ծանոթները Անգլիայում բուտիկներից դուխի են թռցրել, ապա ինչու պաչսիկներն այստեղ չեն թռցնի?
Ում եք խաբում, պարոնայք? Ձեր իրական մոտիվը բնավ կարծեցյալ գողություն-մողությունը չէ, այլ այն, որ "պարսիկներից զզվում եք": Վստահ եմ' նույն կերպ "կզզվեիք" նաև հնդիկներից, արաբներից, լատինոսներից, եթե նրա'նք էլ հոծ խմբերով ու շատ գային Երևան: Սա շատ վատ բան է, պարոնայք, շատ արգահատելի, զզվելի, ու շատ խղճուկ բան' տուրիստներին ներս չթողնել խանութ' նացիստական վերաբերմունքից ելնելով, ու դա ներկայացնելով այնպես, որ իբր վախենում եք բան թռցնեն:
- Ընկերնե'ր առաջարկում եմ բոյկոտել այն խանութները, որտեղ այդպիսի անարգական վերաբերմունք են ցուցաբերում պարսիկ (և ոչ միայն) տուրիստների հանդեպ:

 

 

Սարգիս Միքայելյան