Սիրելի ընկերներ: Քանի որ տեսնում եմ, որ շատերի մոտ կան անհասկանալի պահեր` կապված 1-ին փուլի կանոնների հետ, որոշեցի պարզաբանեմ, սակայն ասեմ, որ արդեն կանոնների ձևակերպումը վերանայել ենք և ավելի պարզեցրել, ինչը դուք կտեսնեք սկսած հաջորդ շաբաթվանից ( ապրիլի 15-ից):


Եվ այսպես`առաջին փուլի համար մեր հյուրերը նախօրոք անհավանական և ծիծաղելի պատմություններ են պատմում մեր խմբագիրներին` պատմություններ, որոնքԻՐԵՆՑ ՀԵՏ ԻՐՈՔ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ, սակայն նրանք երբեք չեն իմանում խաղի ժամանակ իրենց բարձրացրած թերթիկի վրա կլինի իրենց հետ պատահած պատմությունը, թե պատմություն, որը իրենց հետ առհասարակ կապ չունի: Սա վերաբերում է նաև ինձ և Ռոբին, քանի որ մենք նույնպես խաղում ենք առաջին փուլում, և բացառապես հավասար պայմաններում (սա պրինցիպիալ է):

 

Եվ իմաստը կայանում է հենց նրանում, որ երկու դեպքում էլ մեզ այնպես կարողանանք դրսևորել, որ հակառակորդ թիմը չհասկանա` արդյոք իրականությունն էր ընթերցվել, թե հորինված պատմությունը:

 

Էնպես որ, այո, բոլոր պատմությունները, որոնք ՃԻՇՏ” են, իրոք պատահել են մեր և մեր մասնակիցների հետ :)

Գարիկ Պապոյան