Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է:
Աշոտ Նավասարդյանy (1950, մարտի 28, Երևան – 1997, նոյեմբերի 3, Երևան) եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետևել է Գարեգին Նժդեհի ”Ցեղակրոն” գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա բանտարկության։

 

Ազատվելուց հետո (“Անկախության բանակ” ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից' Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին' պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հանձնաժողովի փոխնախագահ։

 

1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-97) պատգամավոր։ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին նախագահ: Նրա ծննդյան առիթով (2012թ.-ին) թիվ 196 դպրոցում բացվեց նրա թանգարանը, որը կատարելու է նաև դպրոցի երեխաների համար ազգային դաստիարակչական կենտրոնի դեր:

 

 Սեւակ Գրիգորյան