Զբոսաշրջության ոլորտի կարևորության մասին խոսելը ավելորդ է: Հանդիսանալով ՀՀ տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը՝ այն վերջին տաս տարիների ընթացքում կրել է զգալի դրական փոփոխություններ: Ներդրումային դաշտի խթանումը հանգեցրել է տուրիստական նոր կառույցների ստեղծման, ինչպես նաև մարզերում տուրիզմի զարգացմանն անհրաժեշտ միջոցառումների իրագործմանը:

 


Մեր երկրում այս ոլորտի ուղակի ներդրումը ՀՆԱ-ում նախորդ տարի կազմել է 1 միլիարդ 083.4 ﬕլիոն դրամ: Այս տարվա համար ևս առկա է դրական միտում: Սպասվում է, որ ուղակի ներդրումները ՀՆԱ-ում այս տարի կբարձրանան չորս տոկոսով, և կկազմեն 1 ﬕլիարդ 090.7 ﬕլիոն դրամ:

 


Ինչ վերաբերում է ՀՆԱ-ում տուրիզմի ընդանուր ծավալին, ապա նախորդ տարվա 660.9 ﬕլիարդ դրամի դիմաց, այս տարի ակնկալվում է հավաքել մոտ 685.6 ﬕլիարդ դրամ: Փաստացի, նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմում էր ՀՆԱ-ի 13.7 տոկոսը, այս տարի կաճի 3.7 տոկոսով:
Եթե նախորդ տարի ֆինանսական հոսքերը զբոսաշրջիկներից կազմել են 437.5 ﬕլիարդ դրամ, ապա այս տարի դրանք կաճեն 4.8 տոկոսով;
2015-ին զբոսաշրջությունն ու ճանապարհորդությունը գեներացրեցին 40 հազար աշխատատեղ: Այս տարի զբաղվածությունը կաճի մոտ հազար աշխատատեղով:

 

Վլադ Կարախանյան