Ցուցահանդեսների ու համագումարների անցկացումը հնարավորություն է ընձեռնում նույն ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին ամրապնդել համագործակցային կապերը: Օրերս Երևանում տեղի է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը:

 


ՏՏ ոլորտը, թերևս, պատկանում է այն ոլորտների թվին, որոնք ունեն մեծ պոտենցիալ և վերջին շրջանում ավելի ու ավելի են արագացնում զարգացման տեմպերը:
Հատկանշական է, որ վերը նշված համագումարին մասնակցել են գործադիրի մի շարք ներկայացուցիչներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

 

ՀՀ վարչապետը համագումարի ժամանակ մեկ անգամ ևս շեշտել է, որ կառավարություն պատրաստ աջակցել սույն ոլորտի զարգացմանը ուղղված ցանկացած ողջամիտ առաջարկի կյանքի կոչմանը:

 

Նարեկ Սարգսյան