Բելգիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 31-ին: Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 10-ին համապատասխան հուշագրի ստորագրմամբ:

 


Բելգիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել, որով վկայակոչելով դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիաները, Եվրախորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել «Օսմանյան կայսրության վերջին կառավարության ծրագրով 1915թ. իրականացված ցեղասպանության իրողությունը:

 


Ի վերջո, 1998թ. մարտի 26-ին 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով Բելգիան ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Բելգիայում հայերն աշխատում են տարբեր բնագավառներում: Կան մտավորականներ, գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, արդյունաբերողներ, զբաղվում են ոսկու և ադամանդի վաճառքով, հաջողության են հասել նաև սպասարկման ոլորտում:

 


Անի Ասլանյան