Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում մարտի 19-ից ընթանում է շախմատի 39 Open Internacional de San Sebastian անվանումով մրցաշարն, որին 15 երկրի 119 շախմատիստ է մասնակցում ,այդ թվում 6-ական գրոսմայստեր ու միջազգային վարպետ , և ՖԻԴԵ-ի 3 վարպետ: Ստուգատեսի մրցանակները վիճակողների թվում է վերջին տարիներին Իսպանիայում բնակվող , սակայն մշտապես շախմատի ՀՀ ֆեդերացիան ներկացնող 52-ամյա երևանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը:
Հայ շախմատիստը շատ վստահ էր մեկնարկել ու հիմա էլ շարունակում է վերելքով հանդես գալիս:Նա 7տուրից հետո առայժմ անպարտելի է : Փորձառաու հայ շախմատիստը 5 հաղթանակ է տարել , ու 2ոչ-ոքի խաղացել և իր ակտիվում գրանցած 6 միավորով , 19-ամյա իսպանացի , միջազգային վարպետ Խայմե Սանթոս Լատասայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Մովսիսյանը սև խաղաքարերով մրցելու է սերբ գրոսմայստներ, 55-ամյա Դրագան Պաունովիչի հետ:
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 26-ին՝ շվեյցարական մրցակարգով ընթացող այս ստուգատեսի եզրափակիչ ՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Արամ Ուգուջյան