Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ բանակցելու ՀԱԿ-ի առաջարկը իրականում բավականին զվարճալի է՝ քաղաքական այդ ուժի մնացորդները մշտապես իրենց բնորոշ ծայրահեղականությամբ քննադատել են իշխանության հետ համագործակցելու ցանկացած գործընթաց. հավանաբար միայն իրենց վերապահելով բուրժուադեմոկրատական հեղափոխության թեժ պահին թագավորին հանդիպելու առաջարկով նամակ գրելու, հայ- թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ որպես նախագահին աջակցություն հանրահավաքների դադարեցնելու, իշխանություն ընդդիմություն երկխոսության իրավունքը:

 

Սա դեռ ոչինչ, քաղաքականություն է, հնարավոր է,բայց հենց ՀԱԿ-ի հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ կեղծեց ընտրությունները Հայաստանում, սկզբնավորեց ընտրակեղծարարությունը, շեղեց երկիրը ժողովրդավարական բնականոն զարգացման ուղուց.1996թ ՀՀ սահմաննները պահող զորք ու զինտեխնիկան հանեց փողոց ժողովրդի դեմ:Հետո արդեն որպես ընդդիմութուն՝ դարձյալ նպաստեցին ընտրակեղծարարությանը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերը վաճառելով՝սկսած մեծածախից՝ մարզերի մաշտաբով, վերջացրած քյաբաբի բրդուճով:

 

Ընտրակեղծարարության հայաստանյան հիմնադիր, ընտրակեղծարարությանը որպես իշխանություն և որպես ընդդիմություն մշտապես նպաստածները հիմա եկել, որպես արդար ընտրություններով շահագրգիռ լինողի դեր են խաղում,բայց էլի վատ են խաղում, համոզիչ չէ:

 

Մեսրոպ Եսայան