Ես թերևս այն երջանիկ մարդկանցից եմ, որ տան պատուհանից դուրս նայելիս տրամադրության բարձրացման առիթ է ունեմ.Սա մեր տան պատուհանից երևացող տեսարանն է, ընդամենը 10 տարի առաջ այստեղ բնակելի թաղամաս չկար, այսօր եթե հաշվենք նաև լուսանկարում պատկերված տարածքի շինարարության ավատը (երկու բարձրահարկեր են վեր խոյանալու) ապա արդեն 2018թ ին այս տարածքում մի քանի հազար մարդ կապրի՝ դառնալով Երևանի ամենաերիտասարդ ու գեղեցիկ թաղամասերից մեկը: Այս ծրագիրի մեկնարկը տրվել է Սերժ Սարգսյանի կողմից ու շուկայականից անհամեմատ ցածր գներով բնակարան էր տրվում երիտասարդ ընտանիքներին, գտնվեց նաև բարձրկարգ շինկազմակերպություն (Ավան3-4-5 ի կառուցողները) ու այսօր մի հրաշալի թաղամաս կա արդեն:
Սա հրաշալի օրինակ կարող են դառնալ, որպեսզի մյուս քաղաքներում ևս իրականացվեն նման ծրագրեր, կարելի է սկսել մեկ շենքից, այնուհետ, վստահ եմ, դիմողների թիվը կավելանա: Պետք է ստեղծվեն 21 րդ դարի թաղամասեր ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ: Գյումրի, Վանաձոր, Կապան, Արմավիր, Գավառ հենց վաղվանից պետք է խորհրդակցություն հրավիրել այս հարցը բերել օրակարգ ու տեղերում սկսել հիմքեր քցել շինարարության: Ինքնարժեքով բնակարանները տվեք ու տեսեք, մարդիկ ինչքան ուրախ ու վստահ կնայեն ապագային, տուն ունեցան, այլևս աչքները դուրսը չի լինի:
Բացի բնակֆոնդի անհրաժեշտ թարմացումից, ինչի մասին արդեն երկրորդ անգամ եմ գրում, կլուծի նաև Երևանի ու մյուս քաղաքների հավասար զարգացման հարցը, միայն Գյումրիում ու Երևանում չէ, որ երեխաները նոր շենք կամ նոր խաղահրապարակ պետք է տեսնեն: Այնպես որ մեր կառավարությունը կարող է հենց վաղը քաղշինին ու ֆիննախին հանձնարարի, որ նշյալ քաղաքներում տարածքներ գտնի ու նախահաշիվ կազմի, հետո տեղերում կլուսաբանվի այս ծրագիրը, որից հետո երիտասարդ ընտանիքները ծանոթ կխառնեն, որ իրենց էլ մտցնեք ծրագրի մեջ:
Զոհրապ Եգանյան