Պիետրո Բոսելին, ով մաթեմատիկայի ուսուցիչ է, դարձել է Armani բրենդի դեմքը: Մինչ այդ նա նկարահանվել է տարբեր բրենդների գովազդներում:
Պիետրոն հարցազրույցներից մեկում նշել է, որ նա միշտ էլ երազել է մոդելային կարիերայի մասին, բայց հպարտացել է նաև իր` ուսուցչի մասնագիտությամբ:
«Ես մի փոքր ամաչում էի: Կարծում էի, որ գիտության բնագավառի մարդիկ ինձ ճիշտ չեն հասկանա, եթե ես նաև որպես մոդել աշխատեմ: Բայց ինձ միշտ էլ դուր եկել զբաղվել մոդելային գործունեությամբ:Եվ ուրախ կլինեմ, որ մի օր մասնակցեմ գիտական խորհուրդներին, իսկ մի օր էլ` նորաձևության ցուցադրություններին»,-ասել է Պիետրոն: