Սիրիական բանակն ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել է երկրի կենտրոնում գտնվող պատմական Թադմուր՝Պալմիրա քաղաքը...Սա վերջին շրջանի սիրիական բանակի ամենակարևոր հաղթանակներից է...Պալմիրայի ազատագրումը մեծ հարված է ահաբեկիչներին և նրանց թիկունքում կանգնած ուժերի համար...
Հիշեցնեմ,որ Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքներից Պալմիրան անցյալ տարվա մայիսին գրավվել էր ԻՊ-ի ահաբեկիչների կողմից,որոնք տեղի թանգարանները թալանելուց հետո նաև մեծ վնասներ էին հասցրել հնագույն քաղաքի ավերակներին...
Գագիկ Համբարյան