Երեկ Մոսկվայում կարևոր ծրագրերի վերակենդանացմանն ուղղված խորհրդակցություններ ունեցանք: Անցած տարի ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկի միջամտությամբ մեկնարկեց ՌԴ Մուրմանսկի նահանգի գործարարների կողմից ՀՀ Տավուշի մարզում ներդրումներ անելու ծրագիրը, նախնական շփումներ և բանակցություններ ունեցան մեր Տավուշի մարզպետն ու Մուրմանսկի նահանգապետը, տղաների հետ պայմանավորվածության համաձայն ես և մարզպետը պետք է մեկնեինք Մուրմանսկ՝ վերջնական բանակցությունների ու ծրագրի մեկնարկի համար, սակայն, ցավոք, վերահաս տնտեսական ճգնաժամի պատճառով շփումները դադարեցին և ծրագիրը կյանքի չկոչվեց:
Երեկ արդեն պայմանավորվեցինք կրկին ակտիվացնել ջանքերը, ես ներկայացրել եմ ոլորտները, որոնք կարող են գործարարների հետաքրքրությունը շարժել՝ էկոլոգիապես մաքուր բնական մթերքների կոնսերվացում և արտահանում ՌԴ, մրգային օղիների արտադրություն, գորգագործություն և այլն, բանակցությունների արդյունքները կամփոփեն հաջորդ ամիս Մոսկվա կայանալիք իմ հաջորդ այցի ժամանակ և հուսանք, որ դրանից հետո շփումները կրկին կակտիվանան և մենք փոխշահավետ համագործակցություն կհաստատենք:
Կարևորն այն է, որ այստեղ արդեն տնտեսության ակտիվացման նախադրյալներ և ներդրումներ անելու ցանկություն է նկատվում, հուսանք, որ գոնե այս անգամ ներդրված ջանքերը ապարդյուն չեն անցնի...