Եվրոմիության մայրաքաղաք Բրյուսելում մի քանի պայթյուններ են որոտացել։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Ահաբեկչությունը նորանոր զոհեր է պատճառում խաղաղ ու անմեղ բնակչության շրջանում։
Դատապարտելի արարք համարելով ահաբեկչությունը չեմ կարող չասել որ այն թույլի, անպաշտպանի և հուսահատության մակարդակին հասցվածի արարք է։
Ահաբեկիչը ինքը ևս ահաբեկչության զոհ է ճիշտ այնպես ինչպես ահաբեկչության մնացած անմեղ զոհերն են։ Ահաբեկիչը նաև ահաբեկչության գործիքն է որն էլ հենց նրա միակ մեղավորությունն է։
Մարդկությունը պիտի շեշտը դնի ոչ թե ահաբեկիչի անձի վրա ու կենտրոնանա նրա բնույթի քննարկման հարցերին այլ պետք է հիմնականում սևեռվի ահաբեկչությունը ծնող պատճառների վրա։
Իսկ ահաբեկչության հիմնական պատճառը դա հզոր պետությունների ամենօրյա ահագնացող տեռորն է փոքր ու թույլ պետությունների հանդեպ։ Արևմուտքը Արաբական աշխարհը վեր է ածել դժողքի արաբների համար ու անմեղ գառան ժպիտը դեմքին դատապարտում է արաբ ահաբեկիչներին։
Հարգելի Արևմուտք ինչ ցանել ես այն էլ հնձում ես։ Հազար ափսոս քո քաղաքացի հանդիսացող անմեղ զոհերին որոնց մահը այն հարյուր հազարավոր զոհված արաբների մահվան հետ համատեղ ծանրացած է քո խղճի վրա։
Համլետ Աբրահամյան