Մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբը հարյուրավոր ծառեր ծածկվում են սպիտակ և բաց վարդագույն ծաղիկներով' Ճապոնիան վերածելով ծաղկող երկրի: Սակուրան ամեն տարի մագնիսի նման դեպի Ճապոնիա է ձգում հազարավոր մարդկանց, ովքեր ցանկանում են վայելել այդ հիասքանչ և գեղեցիկ տեսարանը: Սակուրաների ծաղկելը, սակայն, տևում է ընդամենը մի քանի օր:

 

 

Ճապոնացի բուսաբանները հայտնում են, որ տաք ձմեռվա պատճառով այս տարի երկրի խորհրդանիշը համարվող բալենիները ծաղկել են նախատեսվածից ավելի շուտ: Հետևաբար, ժամանակն է թողնել բոլոր գործերը և մեկնել Ճապոնիա' հիանալու այդ չքնաղ գեղեցկությամբ: Իսկ եթե նման հնարավորություն չկա, առաջարկում ենք դիտել այս գեղեցիկ լուսանկարները, պատկերացնել սակուրայի ծաղիկների բույրը և, ցանկության դեպքում, ընթերցել ծաղկած սակուրայի մասին որևէ հայկու: