Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ պատրաստվում էի հերթական այցով մեկնել Թուրքիայի արևելյան շրջաններ՝ Արևմտյան Հայաստան, այնտեղ տարբեր քաղաքներում ծանոթ մարդիկ զգուշացրին, որ գոնե մարտի 20-26-ը չարժի դա անել, քանի որ մարտի 21-ից սկսվելու են զանգվածային բախումներ քրդերի և թուրքերի միջև:
Այսօր մարտի 21-ն է, և թուրքական լրատվամիջոցները արդեն զանգվածաբար հաղորդում են Թուրքիայի առնվազն 7 շրջաններում պարետային ժամ հայտարարելու մասին:
Այսօր մինչև երեկո սպասվում են նոր բախումներ և պայթյուններ Դիարբեքիր, Վան, Վարթո, Ջիզրե քաղաքներում:
Հ.Գ. չնայած Թուրքիայից ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, բայց պետք չէ նաև խուճապային տրամադրություններ ունենալ և մոռանալ Արևմտյան Հայաստանի մասին: Մուշում, Վանում, Բայազետում, Ալաշկերտում, Կարսում և արևելյան մյուս բնակավայրերում հանգիստ է, չկան բախումներ, և մենք ևս մարտի 26-ից հետո կարող ենք վերականգնել երթևեկը:
Նաիրի Հոխիկյան