Օրգանիզմի հաճախակի բեռնաթափումը պարտադիր պայման է, եթե, իհարկե, դա արվում է բնական միջոցների օգնությամբ: Ձեզ եմ ներկայացնում մթերքների այն ցանկը, որոնք օգնում են օրգանիզմին՝ բեռնաթափվել վնասակար նյութերից:
Կաղամբը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, որոնք ծանր մետաղներն ու տոքսինները հեռացնում են օրգանիզմից: Կաղամբը միակ բանջարեղենն է, որն իր օգտակարությունը պահպանում է ցանկացած՝ հում, եփած, թթվեցրած կամ տապակած վիճակում:

 


Կարմիր բազուկն օրգանիզմի թիվ մեկ «մաքրարարն» է: Այն մեծ քանակությամբ մանրաթելեր, պղինձ, ֆոսֆոր, բետամին, վիտամին C և մի շարք օգտակար թթուներ է պարունակում:
Սխտորի մեկ պճեղը 400 օգտակար բաղադրիչ է պարունակում, որոնք մաքրում են անոթները, նվազեցնում խոլեսթերինի մակարդակը, ոչնչացնում ուղեղի քաղցկեղի առաջացման պատճառները:
Գլուխ սոխը հարուստ է եթերային յուղերում պարունակվող ֆիտոցիդներով, որոնք, գրեթե վայրկյանների ընթացքում, ոչնչացնում են մանրէների և սնկերի մեծ մասը:

 


Խնձորը կարգավորում է մարսողական ողջ համակարգի աշխատանքն իր մեջ պարունակող պեկտինների և մանրաթելերի շնորհիվ, ինչպես նաև ոչնչացնում է դիզենտերիայի և A տեսակի գրիպի մանրէները:
Ավոկադոն հարուստ է եզակի բաղադրիչով, որն արգելափակում է մի շարք վտանգավոր քաղցկեղածին բջիջների զարգացմանը, ինչպես նաև կարգավորում խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
Լոռամրգին, հնարավոր է, բնական ամենաուժեղ հակաբորբոքային միջոցներից է, որը մաքրում է միզապարկն ու վտանգավոր մանրէները միզուղիներից: Այն նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների ձևավորման դեմ, ինչպես նաև՝ մաքրում է արյունատար անոթները:

 


Վրեժ Հովսեփյան