Այսօր Բրյուս Ուիլիսի ծննդյան օրն է: Վոլտեր Բրյուս Ուիլիս (անգլերեն՝ Walter Bruce Willis, ծնվ.՝ մարտի 19, 1955 թ.), առավել հայտնի որպես Բրյուս Ուիլիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ, ով իր կարիերան նախ սկսեց հեռուստատեսությունում աշխատելով, որից հետո նաև հանդես է եկել գեղարվեստական տարբեր ժանրերի ֆիլմերում (կատակերգություն, դրամա, էքշն):
Մեծ ճանաչում է ձեռք բերել որոնցից կարելի է առանձնացնել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։
Ուիլիսն երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։ Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, ովքեր իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։
Բրյուս Ուիլիսը ծնվել է Իդար-Օբերշտեյնում՝ Արևմտյան Գերմանիայում, ամերիկացու և գերմանուհու ընտանիքում: Նրա հայրը՝ Դեվիդը, զինվորական էր: 1957 թվականին, երբ ավարտվեց նրա ծառայությունը, ընտանիքը վերադարձավ Նյու Ջերսի:
Բրյուս Ուիլիսի կարիերայում եղել են և’ վերելքներ, և’ անկումներ: Օրինակ, 90-ականների սկզբներին նա նկարահանվեց ոչ այնքան հաջող ֆիլմերում, սակայն 1994 թվականին նա խաղաց Տարանտինոյի հայտնի «Քրեական ընթերցվածք» (“Криминальное чтиво”) ֆիլմում և հետ բերեց կորսված դիրքերը: 90-ականների վերջին կրկին գրանցվեց անկում, սակայն 1999 թվականին Բրյուսը խաղաց նշանակալի դեր հայտնի “Վեցերորդ զգայարան” ֆիլմում, որի արդյունքում աշխատեց մոտ 100 միլիոն դոլար:
Սակայն փառքը Բրյուսի մոտ եկավ ոչ միանգամից: Նա ստիպված էր տարիներով խաղալ երկրորդական դերեր տարբեր ֆիլմերում և սերիալներում: Այդ դերերի շնորհիվ նա վաստակեց կատակերգական դերասանի համբավ: Սակայն 1988 թվականին նա անսպասելիորեն նկարահանվեց մարտաֆիլմում՝ «Ամուր կաղինը» (“Крепкий орешек”), որն էլ նրան բերեց համաշխարհային հռչակ: