Օրեր առաջ սահմանում ունեցանք կորուստ.
սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել Արտյոմ Վարդերեսյանը ...

 


այնուհետև պարզվում է, որ դրանից մեկ ժամ առաջ Արտյոմը զանգել էր մայրիկին, տրամադրությունը լավ է եղել, հետո զանգել է Ռուսաստանում գտնվող հայրիկին..
այսինքն, ինչքան ժամանակ է զինվորի ուշադրությունը շեղվել ծառայությունից, թշնամու դիրքերից, ինչքան ժամանակ է զինվորը վերահսկողությունից դուրս թողել իրավիճակը,,,
ինչպես են ծնողներն այդքան անզգույշ գտնվել, որ դիտողություն անելու, իրենց տղային սաստելու փոխարեն' զրույցի են բռնվել տղայի հետ, չհասկանալով, որ բջջային կապով հեռահաղորդակցությունն ապահովող ազդանշանները հեշտությամբ որսում է նաև թշնամին ու բացահայտում զինվորի տեղը
իսկ արդյունքում ունեցանք կորուստ'
դիպուկահարը խոցեց մեր զինվորին.......... 

 


սա այն հարցն է, որտեղ վճռական գործոնը զինվորի ծնողի, հարազատի սթափ դատողությունն է
պարզապես, մի մոռացեք դարանակալած թշնամու մասին.............

 

Բելլա Լալայան